Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով