Խավարամոլով կոտլետ` ՆԹՖ ընկերությունից .«Հրապարակ»

«Հրապարակ»-գրում է

Օրերս «Արաքս» սուպերմարկետներից մեկում, որը գտնվում է Երեւանի Չարբախի շուկա թաղամասում, վաճառվել են խավարամոլով կոտլետներ։ Դրանք մեզ ներկայացրեց թաղամասի բնակիչ Հայկ Գալստյանը։ Նա վստահեցնում է, որ «Կիեւյան կոտլետներ» կոչվող արտադրանքի համը պարզապես զզվելի է եղել, իսկ տուփերից մեկի փաթեթին կպչուն ժապավենով փակցված է եղել մեկ խավարամոլ։ Դա նշանակում է, որ կոտլետները ոչ միայն անորակ են, այլեւ փաթեթավորվում են հակահիգիենիկ պայմաններում։

Քաղաքացին պահանջել է, որ «Արաքս» խանութի վաճառողները հանեն խմբաքանակը վաճառքից, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել պահանջը։ «Նրանք ասացին, որ բոլոր պահանջները պետք է ներկայացնենք արտադրողին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կոտլետ կիեւյան»-ի արտադրողը ՆԹՖ ՍՊԸ-ն է։ Ակնկալում ենք, որ ընկերությունը կճանաչի իր արտադրանքը եւ առանց պետական մարմինների միջամտության կհավաքի այն խանութների վաճառասեղաններից։ Իսկ մենք անհրաժեշտության դեպքում խավարամոլով կոտլետը պատրաստ ենք տրամադրել սննդի անվտանգության տեսչությանը՝ ակնկալելով, որ այն փորձաքննության կենթարկվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով