«Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է

Դեռևս «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հանդես է եկել մի ծավալուն տեքստով, որի իմաստը Նիկոլ Փաշինյանին քննադատելն էր` Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով չձերբակալելու համար։ Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար։

Իրեն ժողովրդավարական արժեքների ջատագով համարող Արման Բաբաջանյանի քիմքը պահանջում է ոչ թե արդար, թափանցիկ և սահմանադրական դատական պրոցես, այլ նոր քաղբանտարկյալ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է իրականում ուզում Նիկոլին մեզանից շատ չհավանող, իշխանափոխության օրերին «երրորդ ուղի» պաշտպանող, հետո ԼՀԿ-ով պատգամավոր դարձած, իսկ այժմ առանձին քաղաքական խաղեր մեկնարկած Բաբաջանյանը։

Իրականում Բաբաջանյանի գրառումը ոչ թե Սարգսյանի, այլ Փաշինյանի դեմ է։ Ակնհայտ է, որ իր վերջին շրջանի գոծունեությունը «թավշիստից ավելի թավշիստ» երևալուն է ուղղված։ Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը մի շարք այլ խմբերի հետ միասին փորձում է միավորներ հավաքել Նիկոլի ձախողումների վրա և դիրքավորվել առավել ռադիկալ դիրքերից՝ ակներև շրջանցելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությանը։

Իրեն տաքացնողներին առաջինը խայթելու և գցելու նուրբ արվեստը Արմանի քաղաքական կրեդոն է, ինչի մասին ես էլ կարող եմ վկայել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, տվյալ պատգամավորի քաղաքական խաղերը մեզ չէին հետաքրքրի, եթե նա չփորձեր սեփական քաղաքական հասակը ավելացնելու համար կանգնել Հանրապետականի և Սերժ Սարգսյանի ուսերին։ Մի քանի առիթով ասել եմ, որ կողմ եմ քաղաքական լյուստրացիային, որի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է քաղաքական կյանքը «գաստրոլյորներից» ազատելու համար։

Ուստի, «Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով