Լեհաստանը մերժել է Փաշինյանին․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5- ը կազմակերպվող տնտեսա­կան համաժողովին չմաս­նակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նա­խագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հան­դիպման կազմակերպումը՝ նկատի ունենալով, որ փետր­վարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահա­կան ընտրություններ, և հե­ռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամ­կետ օրակարգ քննարկելը:

Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանա­կում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվել էր, ԼՀ նախագահը այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչա­պետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել քննարկելու նաև Լեհաստա­նի դիրքորոշումը Արցախի հարցում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով