Իրեն հարգող մարդը չի կարող աշխատել մարդկային արժեքները չգնահատող մարդկանց հետ

Երեկ դիմումիս համաձայն դուրս եկա իմ՝ թաղապետարանի աշխատանքից։ Անցյալ տարվանից պայքարում էի քաղաքային իշխանությունների՝ իմ ղեկավարների, հետ, որպեսզի պաշտպանեմ իմ՝ համայնքային ծառայողի իրավունքները։ Սակայն Երևանի քաղաքապետը և Դավթաշենի թաղապետը այնքան մանրախնդիր ու քինախնդիր են, որ ֆեզբուքյան լայքի համար կրճատեցին պարգևավճարս։ Հարգելի ընկերներ, ճիշտ հասկացեք, խնդիրը գումարը չի։ Խնդիրն այն է, որ իրեն հարգող մարդը չի կարող աշխատել մարդկային արժեքները չգնահատող մարդկանց հետ։

Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, ում հետ հաճելի է եղել և պատիվ է եղել աշխատելն ինձ համար,ֆեյսբուքյան  իր  էջում  գրել է Բաբկեն Մկրտրյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով