«Իսկ ես նորից կրկնում եմ՝ ահաբեկչին հերոս համարողի համար հացը պետք է լինի կտրոնով».Կարեն Վարդանյան

Գիտե՞ք՝ ինչպես են փչում հերոսներ չեղած տեղից. ընդամենը նկարներով, ֆոտոսեսսիայով:

Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր կռված մարդիկ կան, ում անունները մենք նույնիսկ չգիտենք էլ, այդ մարդիկ ապրում են սովորական կյանքով ու երբեք չեն գովազդվել: Բայց ընդամենը մի քանի մարտերի մասնակցած մարդկանց կարելի էր ուղղակի ֆոտոսեսսիա անել՝ յուրահատուկ հագուստով, զենքով և հերոսի կերպարը պատրաստ էր: Ընդ որում, նկարները նայողները նույնիսկ չէին էլ նկատում, որ ասենք տվյալ մարդու բռնած զենքը և նրան ուսին գցած պատրոնդաշը իրար չեն համապատասխանում, դա ձևական է, դա ուղղակի հերոս փչելու ձև է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու եթե այդ փչած հերոսը հետո ահաբեկիչ է դառնում, որոշ շրջանակների մտահորիզոնը այնքան նեղ է, որ նրանք պատրաստ են արդարացնել նույնիսկ ահաբեկչությունը:
Իսկ ես նորից կրկնում եմ՝ ահաբեկչին հերոս համարողի համար հացը պետք է լինի կտրոնով:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով