«Ինչպես Նապոլեոնն էր ասում՝ нужно сперва ввязаться в бой, а там видно будет…».Արտյոմ Խաչատրյան

Ռուսաստանի 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը շան անալոգիաներ ունի Փաշինյան Նիկոլի հեղափոխության հետ: Կարելի է հազարներով զուգահեռներ անցկացնել: Օրինակ, Նիկոլայ Երկրորդը հեռացավ կամավոր՝ նրա հանդեպ ուժ չի կիրառվել: Նա հեռացավ, որպեսզի չվտանգի գահի հեղինակությունը և իր եղբորը՝ Միխայիլին հնարավորություն տա շարունակել Ռոմանովների առաքելությունը:

Բայց հեղափոխաններն ասացին. չէ, մենք ցարիզմն ենք մերժում ընդհանրապես, ոչ միայն քեզ: Էլ չհիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը թողեց Կարեն Կարապետյանին, բայց պարզվեց, որ հեղափոխական նախիրը ոչ թե միայն Սերժին է մերժել, այլև հանրապետականներին ամբողջությամբ: Ինչպեսև Փաշինյան Նիկոլը, այնպես էլ Ժամանակավոր կառավարությունը ջանք չխնայեց պետության զինված ուժերի և դատաիրավական համակարգի քայքայման գործում. ռազմաճակատում ռուսական բանակը կրեց խայտառակ պարտություններ (եթե պատերազմի մեջ գտնվող երկրի բանակում ստեղծում են «զինվորական կոմիտեներ», զինվորներին ձայնի և որոշում ընդունելու իրավունք են տալիս, «գործ» տալն են խրախուսում հրամանատարների դեմ, ինչպեսև մեզ մոտ այսօր, էլ ի՞նչ կարելի է սպասել այդ բանակից, բայց այն ժամանակ դա շատ մոդայիկ էր, շատ ազատական ու ժողովրդավարական էր թվում), իսկ պրն Կերենսկու՝ «դատարանների անկախացման» քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ 1500 դատավոր, որոնց նա «անկախացնում» էր նախկին «հանցագործ» ռեժիմից՝ դատավճիռներ թելադրելով, թքեցին նրա վրա ու հեռացան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կերենսկին ժամանակավոր կառավարության առաջին կազմում, որտեղ նա արդարադատության նախարար էր, արդեն ուներ ահռելի ազդեցություն և առաջ քաշեց մոսկովյան օրիգարխատի ջահելներին՝ իբր լիբերալ ու ազնիվ, բայց իրականում ապաշնորհ լակոտների՝ Փաշինյան Նիկոլի շրջապատի Սորոսի վաստակների կարգի: Հեղափոխության առաջին օրվանից սրանք մտածում էին, թե ինչպես և ինչ հիմնավորումներով մահապատժի դատապարտեն մերծված թագավորին: Բայց որևէ մեղսունակ հիմնավորում չէին գտնում: Այնուամենայնիվ, թագավորը տիկնոջ հետ ձերբակալվեց հեղափոխությունից հաշված օրեր անց՝ 1917-ի մարտի 8 (21)-ին, բնականաբար, առանց որևէ մեղսունակ պատճառաբանության, ուղղակի դատավորին ասել էին՝ ուզես-չուզես, բայց կալանքը պիտի տաս: Իսկ հետո Կերենսկին, բնականաբար, ժխտում էր իր կապն այդ որոշման հետ: Ահա թե ինչ էր սա ասում հավաքներից մեկի ժամանակ. «Николай II покинут всеми и просил покровительства у Временного правительства… Я, как генерал-прокурор, держу судьбу его и всей династии в своих руках. Но наша удивительная революция была начата бескровно и я не хочу быть Маратом русской революции… В особом поезде я отвезу Николая II в определенную гавань и отправлю его в Англию… Дайте мне на это власть и полномочия»: Նման է, չէ՞, Փաշինյան Նիկոլի միտինգային խոսքերին՝ «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» և «եթե թույլ տաք, եթե ինձ լիազորեք, ես դա կանեմ» և այլն: Տարբերությունը միայն նրանում է, որ Կերենսկին մասոնական «Մեծ Արևելքի» աշխատող էր, Փաշինյանը՝ ամերիկյան պետդեպարտամենտի:

Բնականաբար, Կերենսկին խաբեց. Նիկոլային նա Անգլիա չուղարկեց՝ ուղարկեց Սիբիր, Տոբոլսկ: Եվ չէր դադարում թագավորի դատապարտման մասին մտածել, պարզապես այն ժամանակվա դատաիրավական պրակտիկան դեռ չէր հասունացել այլասերումներ կիրառելու համար, հակառակ դեպքում թագավորական ընտանիքը մինչև բոլշևիկների գալը չէր ձգի: Բացի այդ, ռուս մտածող հասարակությունն այն ժամանակվա չես համենատի այսօրվա մեր հասարակության հետ, ռուս մտավորականությունն անհամեմատ կրթված ու գրագետ էր, նրան անհնար էր ասել, որ դատարանների շրջափակման նպատակն ընդամենը դատարանների անկախության ապահովումն է: Փաշինյան Նիկոլի բախտն այս հարցում բերել է. նախ, սարսափելի ցածր է հայ հասարակության ինտելեկտուալ մակարդակը, երկրորդ՝ սեփական նախիր ունի ժողովրդի վարչապետը, որն անվերապահորեն կընդունի և կվավերացնի նրա յուրաքանչյուր որոշումը: Մի հատկանշական օրինակ-համեմատություն. եթե հայկական մամուլն ու հանրությունը Փաշինյան Նիկոլի խայտառակություններին «թրաշամանուկ» են անվանում, քանզի ֆանտազիան ու գիտելիքներն այլ բանի չեն հերիքում, Ռուսաստանում 100 տարի առաջ Կերենսկու ջահելներին «Վիլի Ֆերերո» էին կոչում: Ո՞վ էր Վիլի Ֆերերոն:
Հանճարեղ իտալացի երեխա էր, որը 6 տարեկանում սիմֆոնիկ նվագախումբ էր ղեկավարում, այսինքն՝ պարտիտուրա էր կարդում, ինչը պարզապես անհնար է պատկերացնել: Համեմատության կարգով ասեմ, որ մեր բազմատաղանդ Սմբատյան Սերոժիկը 40 տարեկանում էլ ի վիճակի չէ պարտիտուրա կարդալ՝ ուղեղի չափը չի հերիքում (պարտիտուրա կարդալ նշանակում է նվագախմբի բոլոր գործիքների միաժամանակ հնչող պարտիաները կարդալ՝ սկան անել ուղեղով, միաժամանակ լսել, վերահսկել և ուղղորդել երաժիշտներին): Ինչևէ, երբ Վիլի Ֆերերոյին առաջին անգամ բերեցին Ռուսաստան, Նիկոլայ Երկորդն ապշել էր, ռուսական մամուլը ցնցության մեջ էր: Կայսրը նրան ադամանդներով ու մարգարիտներով թանկարժեք ժամացույց նվիրեց (Սմբատյան Սերոժիկին Սերժ Սարգսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհեց և չսխալվեց՝ հենց Սերոժիկը պիտի լինի է այն խայտառակ երկրի վաստակավոր արտիստը, որն այսօր Նոր Հայաստան է դարձել), իսկ Պետերբուրգի թերթերը գրում էին. «В Петербурге выступил в концерте в качестве дирижера 8-летний итальянец Вилли Ферреро. Он дирижировал оркестром гр. Шереметева. Без партитуры, вооруженный лишь маленькой палочкой, этот 8-летний мальчик передавал тончайшие нюансы симфонии. Ученые психиатры в недоумении перед этим чудом. Итальянские профессора и психиатры признали Вилли Ферреро феноменальным ребенком с ненормально развитой для его возраста психикой, чем и объясняются его исключительные музыкальные способности. Он легко усваивает труднейшие произведения таких композиторов, как Бетховен, Берлиоз, Вагнер, Гуно, Григ и т.д.».

Ի՞նչ եմ ուզում ասել այսքանով: Ռուսական կայսրությունը արևմտյան մասոնական պրոյեկտից (այն ժամանակվա «սորոսությունը» դա էր) փրկվեց ինքնուրույն՝ փլուզված պետության տարածքներն ու միասնականությունը բոլշևիկները հսկայական զրկանքների ու զոհերի գնով վերականգնեցին: Դա հաջողվեց, որովհետև կար հսկայական ինտելեկտուալ ներուժ, կային վառ տաղանդավոր անհատականություններ: Հայաստանի պոտենցիալ կորուստները հայերն ինքնուրույն չեն վերականգնի՝ չեն ձգի այդ գործին իրենց հավաքական ինտելեկտով, ազգային մտածողությամբ, հանրային բարոյականությամբ: Չկան տաղանդավոր անհատականություններ՝ կան տաղանդավոր կոմերսանտներ ու գրանտակերներ: Եվ կա կործանիչ հինգերորդ շարասյուն,որն այսօր իշխանություն է: Կա քաղաքականապես ակտիվ մասսա, որի դարդը այն է, թե որ մարշրուտով մտնի Փաշինյան Նիկոլի քամակը, որ շուտ տեղ հասնի ու կոմֆորտով տեղավորվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց կա նաև առողջ զանգված, որն այսօր պետք է մտածի միավորման մասին: Միավորվելուց հետո գործը կհեշտանա: Ինչպես Նապոլեոնն էր ասում՝ нужно сперва ввязаться в бой, а там видно будет…

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով