«Ինչու չի հավաքվում աղբը».Անդրանիկ Թևանյան

Մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի ունեցան մեկ մարդու ցանկությամբ ու մեկ դերասանի թատրոն էին հիշեցնում:

Մարդկանց խաբեցին «բոբոյով» ու ասացին, որ եթե 80 տոկոսից ավելի ձայն չտաք, ապա «Մեշոկ պապին» կգա ու ձեզ կտանի մութ անտառ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հպարտ ընտրողները հա՛մ վախեցած էին, հա՛մ գազազած, հա՛մ էքստազի մեջ: Արդյունքում՝ հրահանգված 80 տոկոսը «խփվեց»:

Երևանի աղբը հիմա չի հավաքվում հեղափոխական էյֆորիայի և խաբեության պատճառով:

80-ից ավելի տոկոս տալը մի ուժի, որի ցուցակի միայն առաջին համարն էր հանրությանը հայտնի, այն էլ ցածրակարգ սերիալներից ու զվարճապատումներից, այլ բանի չէր էլ կարող հանգեցնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբը պետք է մնա փողոցում, որպեսզի մեր քաղաքացիները սովորեն ընտրել, սովորեն կասկածել և սովորեն պահանջել: Ուրիշ ձև չկա:

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով