Ի՞նչու պարոն Մարությանը չի խոսում այն մասին, թե ինչու իր աշխատավարձը կրկնապատկվեց, և ի՞նչ միջոցների հաշվին

Հայկ Մարության,եղբայր դու փորձ ունես թե՞ ոչ։Բա որ չունես ի՞նչու էս զբաղեցրել այդ պաշտոնը։ Ամոթա գոնե վարչապետին մի խայտառակեք, սաղ բառ առ բառ ծամեց դրեց բերանդ որ կարենաս խոսաս։ Ուրեմն մի հատ փոքրիկ 《справрчка》 հատուկ Հայկ Մարությանի և մոլորության մեջ գտնվողների համար, մեկ տարի առաջ, երբ այս պարոնը իր նախընտրական տեսահոլովակն էր նկարում՝ հիշեցնեմ, որ հոծ բազմությունը օրեր և շաբաթներ շարունակ կաթվածահար էին անում Երևանի ճանապարհները և խոչընդոտում էին տրանսպորտային միջոցների երթևեկությանը, դրա համար էլ աղբը կուտակվում էր և աղբատար մեքենաները չէին կարողանում աղբը տանել։ Երևանում երբեք նման գառշահոտ և հակասանիտարսկան վիճակ չի եղել, անգամ պատերազմի տարիներին։

Հերթական փուչիկը ևս պայթեց։

Ի՞նչու պարոն Մարությանը չի խոսում այն մասին, թե ինչու իր աշխատավարձը կրկնապատկվեց,
և ի՞նչ միջոցների հաշվին է նա պարգևավճարներ ստանում և բաժանում իր թիմակիցներին։ Եվ մի՞թե, այդ միջոցներով հնարավոր չէ աղբահանության խնդիրը լուծել, թե ավելի նպատակահարմար է այն ծախսել սեփական կարիքների համար։ Ուղիղ եթերը նայելիս այն տպավորությունն էր, կարծես տնային աշխատանքը չկատարած աշակերտին սիրելի ուսուցիչը փորձում է օգնել որ չխայտառակվի։ Ամոթ, հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ 《աթոռին դրած》 վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը բարեխղճորեն, և դեռ խոսում է փորձ չունեցող ընկերությունների մասին։

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ
Արմեն Ամիրջանյան

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով