Թույլ չե´նք տալու, մեր ոգին ամու´ր է, մեր բանակը՝ հզո´ր.Գևորգ Գևորգյան

BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Մարտի 1-ի գործին ամբողջովին ադրբեջանա-թուրքական հակահայկական քարոզչության տիրույթում է: Ակնհայտ երևում է, որ մարտի 1-ի իրական մեղավորների բացահայտման նպատակ չկա այս հրապարակման մեջ, այլ հստակ, նպատակաուղղված, կարմիր թելի նման ամբողջ հոդվածը կառուցված է ղարաբաղցի-հայաստանցի պետականություն քանդող, ազգը պառակտող թեզի վրա:

Սա ակնհայտ է, բայց խնդիրն այն է, թե ինչպես է այս լրատվամիջոցը ստացել նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն, եթե իհարկե այդպես է, ապա, ովքեր և ինչ խողովակներով են աջակցել մեր պետականության և ազգի դեմ ուղղված տեղեկատվական-քարոզչական պատերազմին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ի դեպ՝ Օգանովսկիի անունը նման համատեքստով շրջանառելու BBC-ի քայլը արցախյան պայքարի հերոսներին վարկաբեկելու ծրագրի մի մասն է, այն ծրագրի, որը անթաքույց, հետևողականորեն, քայլ-առ քայլ իրականացնում են փողոցներ փակելու, անկարգություններ կազմակերպելու, ստահոդ ու զրպարտիչ նյութեր տարածելու, ազգը սևերի և սպիտակների բաժանելու մեթոդներով իշխանության եկածները: Իհարկե ժամանակը ցույց կտա, թե ներկա իշխանությունը BBC-ի այս հրապարակման հետ ինչ կապ ունի, բայց մի բան փաստ է, որ իշխանության տարբեր օղակներ՝ վարչապետի գլխավորությամբ, մեկ տարուց ավելի է լծված են կրակից ուրիշի ձեռքով շագանակներ հանելու «հին ու բարի» աշխատանքին:

Սա ոչ թե քաղաքական գաղափարների պայքար է, սա ոչ թե իրենց ասած «թալանչիների» դեմ ուղղված պայքար է, սա նույնիսկ անձերի դեմ ուղղված հաշվեհարդար չէ, սա ապազգային գործունեություն է, աստեղ ցավոք տուժողը ամբողջ ժողովուրդն է լինելու և մեր պետականությունը:
Թույլ չե´նք տալու, մեր ոգին ամու´ր է, մեր բանակը՝ հզո´ր:

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյան  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով