«Թեժ պայքար է սպասվում, շատ թեժ».Արա Վարդանյան

Загрузка...
Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԱՄՆ-ն և Եվրամիությունը ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը վարում են երկարաժամկետ, գերֆինանսավորված ռազմավարական պլանավորման միջոցով։ Իրենք կարող են 20 կամ 40 տարի պլանավորված իրագործել քայլեր, որոնք անխուսափելիորեն բերելու են ցանկալի ավարտի։ Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը, ունենալով երկարատև հստակ քաղաքական պլանավորում, պատրաստ չէ ծախսել լուրջ միջոցներ և սովորոբար հարցերը լուծում է չագուչի մեթոդով ամենավերջին պահին։ Արդյունքում մենք ունենք Վրաստանի փորձը, որտեղ ամերիկացիները երկարատև աշխատանքի արդյունքում ստացան Վրաստանի հավատարմությունը, իսկ Ռուսաստանը կրկին դիմեց չագուչի մեթոդին և պատժեց վրացիներին տարածքների տեսքով։ Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Պատճառը թեև ակնհայտ է։ Ռուսաստանը պատրաստ չէ տարիներ շարունակ հսկայական գումարներ ծախսել այս կամ այն պետության հավատարմությունը ստանալու համար։ Շատ դժվար է հիշել գեթ մեկ ռուսական ՀԿ-ի անուն թե Հայաստանում, թե Վրաստանում և թե Ուկրաինայում։

Ռուսները միշտ ապավինում են իրենց գործընկեր պետությունների ժողովուրդի խոհեմությանը և որպես կանոն միշտ սխալվում։ Դրա համար վերջում ստիպված դիմում են չագուչի մեթոդին։
Ընդորում բոլոր չագուչի տակ հայտնվածները պատժվում են տարածքներ կորցնելով։ Մեր դեպքում հնարավոր է նույնը տեղի ունենա։ Տարիներ ի վեր դրսից սնված օտարերկրյա գործակալական ցանցերը ի վերջո կարողացան իշխանության բերել իրենց նախընտրած մարդուն և այժմ փորձում են իրագործել բոլոր այն քայլերը, որոնք մեզ կոչնչացնեն որպես երկիր։ Այո՜, կոչնչացնեն, քանզի նպատակը հենց դա է։ Ցավոք, մենք ոսկոր ենք թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի կոկորդում։ Մեկին խանգարում ենք Իրանի ամբողջական վերահսկման համար, մյուսին էներգետիկ անկախության համար։ Ռուսները կրկին կարծում էին, որ մենք խոհեմ ենք և չենք թոյլ տա նման ուժերի հաղթանակը, բայց կրկին իրենք սխալվեցին։ Հիմա խաղը մտել է էնդշպիլ, որում կամ մենք կկարողանանք հաղթել օտարերկյա գործակալներին, կամ էլ կարժանանանք չագուչի մեթոդին, և կկորցնենք Արցախը։ Բայց կա մեկ հատ շատ մեծ բայց, թե Վրաստանը և թե Ուկրաինան կարան զարգանան առանց կորցված տարածքների, մեր դեպքում Արցախը հենց Հայաստանի անկախության երաշխավորն է և առանց Արցախ չի լինի Հայաստան։ Կասկած չունեմ, որ չկա գեթ մեկ Հայ, որը գիտակցված կգնա այդ բոլոր կործանարար քայլերին, բայց չեմ էլ տեսնում թե ինչպես ներկայիս իշխանությունը կկարողանա դուրս գալ այս մարտահրավերների տակից։

Թեժ պայքար է սպասվում, շատ թեժ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...