«Երկիրը իջեցրել եք աղբահանության ու քրտնքահոտի մակարդակի».Լուսինե Մարգարյան

ԿԳ նախարարի նախկին խոսնակ, «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար

Լուսինե Մարգարյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե բավական է, էլի, բավական է, երկիրը իջեցրել եք աղբահանության ու քրտնքահոտի մակարդակի։ Բավական է, գործ արեք, աշխատանք արեք, պատասխանատվություն կրեք։ Ձեզ թվում է ուշքս գնում է էս տեսակ գրառումների համար։ ԷԼԻ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ։ Մի ամիս էլ չի անցել նախորդ գրառումիցս, դարձյալ երեկվանից՝ օգոստոսի 14֊ի ժամը 10֊ից մինչև հիմա ջուր չունենք, հա, ի տարբերություն նախորդ անգամվա այս անգամ Արգիշտի 7/6 շենքին միացել է Արգիշտի 7/4 շենքը ու մեկ էլ հայտարարություն էին փակցրել թե, միայն օգոստոսի 14֊ ի ժամը 10֊17։00֊ն ջուր չի լինի։ Դե բա ոնց կարող են, իրենց խոստումը պահել, իրենք ինչ գիտեն, ինչ ասել է՝ պատասխանատվություն կրել։ Լավ ոնց կլինի ամեն ամիս, ամսվա մեջ 2 անգամ ջրի խնդրի առաջ կանգնել։

Դիտմամբ էս անգամ չեմ նկարել, Hayk Marutyan, Երևանի քաղաքապետարան, Veolia Jur, Hakob Karapetyan քաղաքապետարանի քթի տակ է Գլենդել հիլզ թաղամասը մի օր, որ հեծանիվով գործի եք գնում, էս թաղամասով անցեք ու կտեսնեք, ոնց ենք շիշ առ շիշ, թաս առ թաս ջուր կրում ոչ միայն բնակիչները, այլ թաղամասում բնակարաններ վարձակալած շաաատ օտարերկրացիներ։ Շենքի բնակիչները Նիկոլի երեկվա գիդության լայվից հետո ջուր կրող տուրիստների հետ սելֆի են անում ու ծիծաղում,  «տուրիզմ ենք զարգացնում»։ Դիտմամբ լուսանկար չեմ հրապարակում, պատասխանատու՞ եք քաղաքի համար՝ եկեք ինքներդ էլ վիճակը տեսեք ու լայվեք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով