«Ես ափսոսում եմ, որ լինելով երիտասարդ ու ըստ երևույթի կրթված աղջիկ ընտրեցիք ձեզ ոչ մի տեղ չտանող այդ ուղին».Ռոբերտ Հայրապետյանը`Մարիամ Փաշինյանին

Загрузка...

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարիամ, այն նույն համառությամբ, որով Դուք շարունակում եք վարչապետական ընտանիքի դիրքերից մատ թափ տալ հանրության վրա, ճիշտ նույն այդ համառությամբ ես ափսոսում եմ, որ լինելով երիտասարդ ու ըստ երևույթի կրթված աղջիկ ընտրեցիք ձեզ ոչ մի տեղ չտանող այդ ուղին։

Ինչևէ, ընտրությունն էլ և ինչպես Դուք եք պնդում պատասխանատվության կրողն էլ Դուք եք։ Ամեն դեպքում… Մարիամ, թույլ տվեք Ձեզ մի փոքր լուսավորել և հիշեցնել, որ Ձեր իսկ ընտանիքի պնդմամբ մենք ապրում ենք իրավական ու ժողովրդավարական Հայաստանում, ավելին, ձեր հարևան պարոն Արարատ Միրզոյանի պնդմամբ էլ մենք այսօր ամերիկյան կլասսի դեմոկրատիա ենք ըմբոշխնում, հետևաբար ցանկացած ընդդիմադիր ուժ, ձեր ընտանիքի քաղաքական կուրսի հետ համաձայն չլինող ուժ ունի իրավունք խոսելու, բարձրաձայնելու, աղմկելու, եթե կուզեք անգամ բացականչելու ու գոռալու ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Ձեր հայրը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ու ստեղ մի հատ ցըմփփ» էր անում ԱԺ ամբիոնից։

Ավելին, ճիշտ այնպես խոսելու, աղմկելու, անգամ մանիպույլացիաների իրավունք ունեն, ինչպես ունեիք Դուք ժամանակին որպես և ընդդիմադիր հայացքներ կրող, և ընդդիմադիր բովանդակությամբ մեդիայի տեր էիք անում։ Այդ Ձեզ համար ոչ երանելի ժամանակներում իշխանության վերին էշելոնների ընտանիքների անդամներից և ոչ մեկ Ձեզ վրա մատ չէր թափ տալիս, քանի որ Ձեր կողմից մերժված Սերժի ժամանակ կար ազատ մեդիա, կար ազատ հանրային դիսկուրս։ Դուք հիմա այդ ամենը վերածել եք նեղ շրջանակի պաշտամունքի միջոցի և սրտնեղում եք բոլորից, ով Ձեր թանին թթու է ասում։

Սրտնեղում եք, որ ի՞նչ անեք, որ բոլորը լռե՞ն, երկրից գնա՞ն, թե ի բարօրություն ձեզ զանգվածային ինքնասպան լինեն։

Մարիամ, դադարեցրեք բոլորին դասեր տալ, օգտագործեք այս ժամանակը դասեր առնելու և Հայաստանի հանրային կյանքում ավելի հետաքրքիր տեղ զբաղեցնելու համար։ Այն տեղը, որը հիմա եք հավակնում զբաղեցնել, հիրավի Ձեզ չի սազում, իսկ մարդկանց վրա մատ թափ տալն էլ անխոս անվայել է։

Լավ կացեք, բարին ընդ ձեզ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...