«Ենթադրում եմ, որ Փաշինյան Նիկոլը դեռ նախիր կհավաքի հրապարակում՝ ժողովրդի կարծիքն իմանալու համար».Արտյոմ Խաչատրյան

Ուղիղ մեկ տարի առաջ հրապարակում Փաշինյան Նիկոլը երդվեց, որ բոլոր որոշումներն ընդունելու է «ժողովրդի» համաձայնությամբ, յուրաքանչյուր կարևոր որոշում ընդունելուց առաջ կգա հրապարակ ու հպարտ քաղաքացիների կարծիքը կհարցնի: Նախիրը հավատաց, մենք զզվանք ապրեցինք…
Այ տղա, բա էսօր ամենակարևոր որոշումդ հրապարակ չտարար, միանձնյա որոշեցիր: Ո՞րն էր պատճառը: Էլ ի վիճակի չե՞ս գլխաքանակ հավաքել, թե՞ վախեցար, որ կարող է քեզ ասֆալտին փռեին: Սիրուն չի, ժողովրդի վարչապետ ջան, սիրուն չի…

Հ.Գ. Ենթադրում եմ, որ Փաշինյան Նիկոլը դեռ նախիր կհավաքի հրապարակում՝ ժողովրդի կարծիքն իմանալու համար: Դա տեղի կունենա, հավանաբար, Սահմանադրական դատարանը լուծարելու ժամանակ, երբ ժողովրդի վարչապետը կգնա հրապարակ, կհաստատի իր հավատարմությունը Հին Աթենքի ուղիղ ժողովրդական կառավարման սկզբունքներին, նախրին կասի, որ ինքը (նախիրը) չի վստահում այսօրվա ՍԴ-ին, քանզի այն նշանակվել է նախկին հանցագործ ռեժիմի կողմից, նախիրն էլ կհամաձայնի: Դրանից հետո ժողովրդի վարչապետը, ունենալով Ագորայի մանդատը, ուղղակի բռնի ուժով կլուծարի Սահմանադրական դատարանը՝ կրկնելով Ելցինի 1993-ի «դեմոկրատական» սխրանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

շԵվ այսպես էլ կշարունակի աշխատել Փաշինյան Նիկոլը. արևմտյան ազգակործան նախագծերը կհաստատի միանձնյա, քանզի նրա նախիրն ի վերջո ոչխարներից ու կովերից չի բաղկացած, իսկ անձնական հակասահմանադրական որոշումները կիրականացնի նախրի անունից:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով