Դժվար է պատկերացնել հայ տղամարդ, ընտանիքի հայր, ով կարող է իր իմիջի փրկության համար սեփական անչափահաս դստերը ներքաշել քաղաքական խաղերի մեջ և վարկաբեկել

Գևորգ Գաբրելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Դժվար է պատկերացնել հայ տղամարդ, ընտանիքի հայր, ով կարող է իր իմիջի փրկության համար սեփական անչափահաս դստերը ներքաշել քաղաքական խաղերի մեջ և վարկաբեկել:

Պարոն վարչապետ Դուք որպես երկրի առաջին դեմք, Ձեր և Ձեր ընտանիքի վարքագծով, կեցվածքով պետք է օրինակելի լինեք, շատ դեպքերում ճաշակ թելադրողի դերում: Մի՞թե սա է հայ հասարակությանը պարտադրվող արժեքները, մերժել հերոսներին, վարկաբեկել ցանկացած ձեռքբերում, եթե ձերը չէ, ճզմել առողջ ընդիմադիր կարծիք և այդ ամենը այն մարդկանց միջոցով, որոնք սնվում են սորոսյան հիմնադրամներից: Միգուցե, դուք Ձեր հոգու խորքում ընդունել եք ստանբուլյան կոնվենցիայի դրույթները և հանձն առել քանդել հայ ավանդական ընտանիքը, բայց այստեղ դուք կհանդիպեք հզոր պատնեշի և սերունդների առջև կմնաք որպես թերարժեքություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով