Դավիթ Սանասարյանի գործով ցնցող բացահայտումներ են սպասվում․ Analitik.am

Analitik.am-ը գրում է․

Analitik.am-ի տեղեկություններով, քրեական գործի նյութերում, որով Դավիթ Սանասարյանը ներգրավված է որպես մեղադրյալ, կան բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ: Ըստ մեր աղբյուրի, Դավիթ Սանասարյանի գիտությամբ և մասնակցությամբ բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ են կատարվել ՊՎԾ-ում՝ սկսած մանր չափի կաշառք պահանջելուց և վերցնելուց վերջացրած խոշոր գումարներով: Ըստ մեր տեղեկությունների, այդ փաստերին ծանոթացել են նաև Դավիթ Սանասարյանի սորոսական ընկերները, ովքեր նյութերը տեսնելուց հետո դադարել են շփվել վերջինիս հետ և հրաժարվել են որևէ կերպ Սանասարյանին աջակցելուց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրի  տեղեկություններով, այդ նյութերից որոշ մանրամասներ մոտ ժամանակներս կհայտնվեն համացանցում՝ քանդելով բազմաթիվ միֆեր և ներկայացնելով Դավիթ Սանասարյանի իրական կերպարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով