Գրպանահատները Երեւանի 44 համարի ավտոբուսում դանակահարել են քաղաքացուն

Գրպանահատները Երեւանի 44 համարի ավտոբուսում դանակահարել են այնտեղ գտնվող քաղաքացիներից Վահրամ Բուլղադարյանին։

«Նոր քիչ առաջ 44 համարի ավտոբուսում ջեբկիրների հետ խփոցի եղավ։ Երբ դուրս վռնդեցի ավտոբուսից վերջի պահին դանակով խփեց մատիս։ Եթե ավտոբուսի աղջիկները չմիջամտեին երևի տականքը հասցններ դանակով լուրջ վնասվածք հասցեներ։ Էդ են ջեբկիրներն են ում նկարը շրջանառվում ա էր վերջերս»,-նշել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապա անդրադարձել է ոստիկանությանը․ «Ոստիկանությունը հիանալի ա աշխատում։ Ու եթե մեր իրավապահ մարմինները շլանգ չեն ու չգիտեն ով են, կարամ ասեմ։ Նկարում երևացողը Շենգավիթցի «Դոլլար» ի տղեն ա։ Ազնվության համար նշեմ սա ինձ չի խփել (հազար անգամ թե հոր թե երեխու համար գնացել եմ սրանց տուն ՇԲՕ աշխատելիս) Էսա ա մեր ոստիկանության աշխատանքը։ Թողենք աշխատե՞ն։

Հգ Շնորհակալ եմ բարի մարդկանց աջակցելու համար, թե չէ հաստատ իրեքով մի վնաս կտային»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով