Գրիգոր Երիցյանը դիմել է Կենտրոնի ոստիկանության բաժին՝ անհապաղ հեռացնելու՝ Ստամբուլյան Կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի սեղանները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ   Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրլ է

«Երևանի կենտրոնում մի խումբ անձինք ապօրինի տարածք են զավթել և առանց քաղաքային իշխանությունների թույլտվության սեղաններ են տեղադրել Հյուսիսային պողոտայում և ԱԺ դիմաց: Ոչ մի օրենք թույլ չի տալիս ուզած տեղում սեղան տեղադրել, հասարակական կարգ խախտել, օրերով նույն տեղում նստած անցորդներին սպառնալ, վիրավորել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնապես դիմել եմ Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին՝ անհապաղ հեռացնելու առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները: Ոչ ոք իրավունք չունի մեր քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարել երևանցիների արժանապատվությունը: Ոստիկանությունն արդեն նյութեր է նախապատրաստել մի քանի քաղաքացիների ահազանգի հիման վրա:

Ինձ դիմել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր քաղաքի կենտրոնում դարձել են այդ խմբավորման բռնությունների զոհը: Ամենազավեշտալին այն է, որ այս խումբը «հայկական արժեքների» քողի տակ ստորագրություններ է հավաքում, որ պաշտպանի բռնության իր իրավունքը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով