Գործազուրկների թիվը ոչ թե 6,4%-ով կրճատվել է, այլ 6,7%-ով աճել․ Հրանտ Բագրատյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  հայտարարել էր, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6.4%։

Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ գործազուրկների թիվն իրականում աճել է 6,7%-ով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրառումը ստորև.

«Հիմա ես չեմ, դուք եք. բացեք https://www.armstat.am/file/article/sv_06_19a_141.pdf ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազ դառնալով 253 հազ։ Նա նաև ասում է, որ զինծառայողների հիմնադրամին (1000 դրամանոց) ավելի շատ գումար է վճարվել և նշում պաշտոնապես գրանցված բառակապակցությունը։ Նշենք (ա) այդ 1000 դրամանոց հարկն ապօրինի է և նախկին ռեժիմի անպատասխանատու քայլերից է (ՆՓ ինքն էր դեմ) և (բ) ՀՀ վարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու։

Նա դրանով ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով