«Գաղտնի զեկույցը ճիշտ այնպիսի սուտ էր, ինչպիսին օրինակ 20 տարվա թալանը».Կարեն Վարդանյան

Գաղտնի զեկույցը ճիշտ այնպիսի սուտ էր, ինչպիսին օրինակ 20 տարվա թալանը, որը տարիներ շարունակ մատուցվում էր հանրությանը և այդպիսով ձևավորվում էր ատելության մթնոլորտը: Ու վտանգավորն այն է, որ հանրության մի հատվածը միշտ հավատում է նման ստերին, չի խորանում, չի վերլուծում, չի փորձում ստուգել, գտնել փաստեր, այլ ուղղակի հավատում է, քանի որ բացակայում է վերլուծական միտքը և մի քանի քայլ առաջ մտածելու հատկությունը: Իսկ նման հասարակությունները ամենահեշտ մանիպուլյացիայի ենթարկվողն են: Խորամանկ, համապատասխան հմտություններ ու գիտելիքներ ունեցող մարդիկ հանգիստ կարող են ուղղորդել նման հասարակություններին, մանիպուլյացիայի ենթարկել: Ու այս տեսանկյունից մեղավորը ոչ թե ուղղորդողն է, այլ՝ ուղղորդվողները:

Ուղղորդողը ուղղակի ճիշտ պահին կարողանում է օգտվել իրավիճակից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով