Բաքուն շարունակում է սահմանային լարվածության քաղաքականությունը. Մամեդյարով- Մնացականյան հանդիպումը սկսում է ուրվագծվել.«Իրավունք»

«Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերևս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկա­նայի մարդկային հետևանքներով հանդերձ: Սակայն այստեղ գործ ու­նենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է՝ նաև փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին:

Բայց կա նաև տեղի ունեցա­ծի ռազմաքաղաքական հիմքը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով և հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ 1 տարվա ծառայության ստաժ, հետևաբար բանակային կյանքին և դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը գոնե երեկվա դրու­թյամբ դեռ այդ հարցերի պա­տասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հա­վանականություն ունի այն տար­բերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, այդ մասին նաև որոշակի փորձագիտական ոչ պաշտոնա­կան գնահատականներ են շրջանառվում: Նախ, մի շարք պաշտո­նական աղբյուրներ, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն Արայիկին համարում է ռազմագերի, այսինքն, որ նա ոչ թե սեփական կամքով է ինչ-ինչ պատճառներից ելնելով փախել թշնամու մոտ, այլ որ գերի են վերցրել:

Կա նաև այն կարծիքը, որ Արայիկի վերքերի բնույթը ևս ակնարկում է գերի վերցնելու մասին:

Այ­սինքն՝ գլխի վերքը, որը պարզ տեսանելի է ազերիների հրապարակած լուսանկարներում, կարող էր առաջանալ ավ­տոմատի հարվածից, իսկ մյուս վերքերը զինվորին անգիտակից վիճակում մացառ­ներով քարշ տալու արդյունքում: Իսկ դա հնարավոր կլիներ, եթե Արայիկի վրա հար­ձակվեին մեր պաշտպանության գոտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռազմաքաղաքական տեսանկյունից թերևս հենց սա է, որ ամենավատ տարբե­րակը կլիներ: Այսինքն՝ եթե պարզվի, որ ազերիները կարող են մեր դիրքերից զին­վոր գողանալ, ապա դա առնվազն կաս­կածի տակ կառնի անխոցելիության տես­լականը:

Բացի այդ, դա նաև ցույց կտա, որ անցած տարվա իշխանափոխությունից և Դուշանբեի պայմանավորվածու­թյուններից ի վեր որոշակի ժամանակա­հատված համեմատաբար հանգիստ մնա­ցող Բաքուն փոխել է քաղաքականությու­նը՝ անցնելով սահմանային իրավիճակը մշտապես թեժ պահելու գործողություննե­րի:

Ի դեպ՝ հիշեցնենք, որ Բաքվի քաղա­քականության նման փոփոխության հետ կապված դեռ շաբաթներ առաջ էինք են­թադրություն հայտնելու առիթ ունեցել: Դա նախ զգացվեց Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հայտնի հանդի­պումից հետո Մամեդյարովի արած հայ­տարարությունից, որ կարելի է սահմանա­յին լարվածության պարագայում էլ բանակցել: Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց Կապա­նից Հադրութ ավտոմայրուղի կառուցելու որոշման առկայության մասին, Մամեդյա­րովի հայտարարությունը տեղափոխվեց գործնական դաշտ, եղան սպանվածներ և վիրավորներ:

Եվ եթե պարզվի, որ Արայիկին էլ մեր գոտուց են առևանգել, ապա կնշանակի, որ Փաշինյանի ստեփանակերտյան հայտնի հայտարարությունից հետո, թե «Արցախը Հայաստանն է և վերջ», Բաքվի այդ քաղաքականությունը ստա­նում է երկարաձգված բնույթ: Եվ այդ մա­սին ակնարկում է ոչ միայն Արայիկի դեպ­քը. սահմանային կրակոցները շարունակ­վում են, այդ թվում նաև բուն ՀՀ-ի տա­րածքների ուղղությամբ, և նախօրեին ու­նեցանք ևս մեկ վիրավոր­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով