Բարձրյալն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին. նոր մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիր­մաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ էր լցված։ Armlur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաև ոստիկանությունը։

Մասնավորապես՝ «Եռաբլուր»–ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերևից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը և արել է։ Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա։ Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»–ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»–ում չեն կատարել, այլ որոշ գերեզմանատներում ևս նման դեպքեր են բացահայտվել։ Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, և միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռևս բացահայտված չէ։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայ­տում ենթադրող հանցագործությունը չորս ամիս անց կրկին բացահայտված չէ։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քնն­չական կոմիտե՝ հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դան­դաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում և ծնում նոր հանցագործություններ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է». Ռոբերտ Հայրապետյան

18.01.2021

Կոմիտասի Երևան սիթիում ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեանցիներ առևտուր են անում.Նարեկ Սամսոնյան

15.01.2021

Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան.Արմեն Աշոտյանը`Միրզոյանի դավաճանության մասին

16.01.2021

Հայկական ժամանակակից ասույթներ`նվիրված Արցախը թուրքին հանձնած իշխանությանը

15.01.2021

Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան

16.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով