«Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան».Մարինա Խաչատրյան

Загрузка...

Վստահ եմ, կնեղենայիք, եթե ճշմարտության բացահայտման ճանապարհին ԼՌՈՂների շարքում մոռայի Ձեզ։

Հասկանում եմ, որ Ձեր անցավ գլուխը ցավի տակ դնել չէիք ցանկանում։ 
Հասկանում եմ, որ շուրջ 14 տարի մեր զինվորականների ու նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինի 40%-ի յուրացումը (շուրջ 120 միլիոն դրամ) բարձրաձայնելու համար ոչ միայն ձայն է պետք, այլև քաղաքական կամք։

Այո՛, իրավացի եք, որ ոչ ոք, այդ թվում նաև պատգամավորն իրավունք չունի միջամտել որևէ գործի քննության։

Այո՛, համաձայն եմ, որ օրինական ուժի մեջ մտած ցանկացած դատական ակտ ենթակա է կատարման ՀՀ ողջ տարածքում։

Դեռ ավելին ասեմ, ՄԻՊ եզրակացությունն էլ է ծանրակշիռ փաստաթուղթ (որին Դուք վստահաբար ծանոթ եք ու չարձագանքեցիք)։

Բա քաղաքացիները հենց այն պատճառով են դիմում պատգամավորի օգնությանը, որ դատարանի որոշումը չի կատարվում, որ ՄԻՊ եզրակացության վրա աչք են փակում։

Բա Ձեզ դիմել են, որ խոսեք, բարձրաձայնեք զինվորականներից ու նրանց հավասարեցված անձանցից շուրջ 120 միլիոն դոլարի յուրացումների մասին։

А Вы что подумали ? Լու՞յս եք ճառագում։ Մագնիսական մոգությու՞ն ունեք։

Հաջորդիվ պատրաստվի Վլադիմիր Կարապետյանը։

Տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ արդարացում է գտնելու իր գործադիրի ու օրենսդիրի պատասխանատուների անգործության, հանցագործությունը կոծկելու, զինվորական համակարգից շարունակվող յուրացումների մասին չբարձրաձայնելու, քաղաքացիների դիմումներին անհաղորդ մնալու մասով։

Հ.Գ. Ճիշտ է դուք բժշկից, ուսուցչից ու ոստիկանից շուրջ 10 անգամ ավել աշխատավարձ եք ստանում, բայց մի մտածեք, թե ձեր արած գործն ունի նույն կարևորությունը։ Ճիշտ ձեր չափ գումար է վաստակում սննդի առաքիչը, որի ՕԳԳ-ն անգամ գերազանցում է ձեր ՕԳԳ-ին։

Հ.Գ.2 Վրաս մարդ չուղարկեք, ես մանիպուլյացիայի չեմ ենթարկվում։

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...