«Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր».Վահան Բաբայան

Загрузка...

Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր:

Նախ վստահ եմ Հայաստանի ոչ մի ղեկավար իր երեխայի ծնունդը Բահամյան կղզիներում չի արել,իսկ արտերկրում ծնունդներ էս դարում կարող են անել շատ շատերը,դրա մեջ դատապարտելի որևէ բան չկա:
Դա նույնն է,երբ մարդուն մեղադրես,որ հանգտանում է արտերկրում կամ իր երեխային ուղարկում է արտերկիր սովորելու կամ բուժում է ստանում ուրիշ երկրներում կամ հարսանիք է անում այլ երկրում,դա մարդու իրավունքն ու ցանկությունն է:

Այս ամենը ունի ամբոխի հետ հումորային դաշտ մտնելու PR ենթատեքստ,ինչը իր պատկերացումով իբր կրկին մատնացույց է անելու նախկիններին:

Արդեն իրոք որևէ մտածող մարդու հետաքրքիր չի նման անիմաստ համեմատականներ անցկացնելը:
Համեմատում են մարդիկ ինչ կար մինչ մեգախոստումները և ինչ կա այսօր:Օվկիանոսը չգիտեմ,բայց հեղափոխական վաչապետի համար նույն կերպ փողոց են փակում,նա նույն ամառանոցում է ապրում և օգտվում բոլոր բարիքներից:Դե հեծանիվով գործի գնալն էլ պարզ է չէ՞ինչ եղավ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...