«Արցախը Ադրբեջան է, և վե՞րջ».Անդրանիկ Թևանյան

4 օր առաջ հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։

3 օր առաջ ԱԳՆ–ի միջոցով հիշեցնել, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին (՞)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այսօր սելֆի անել ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի հետ, ով ադրբեջանական մամուլին պարբերաբար հարցազրույցներ էր տալիս (ահա դրանցից մեկը՝ https://aze.az/news_chingiz_aytmatov_problemu_5126.html…) և կարծում, որ Արցախը բռնազավթված է հայերի կողմից ու պետք է վերադարձվի Ադրբեջանին։ Ասել է թե՝ Այթմատովի տեսակետն այն է եղել, որ Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ։

Հիմա գնալ Ղրղզստան ու հիացական սելֆի անել Չինգիզի արձանի հետ նույնն է, ինչ այցելել Ցեղասպանության հուշահամալիր, դատապարտել երիտթուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը ու դրանից օրեր անց սելֆի անել, ասենք, Թալեաթի, Ջեմալի կամ դոկտոր Նազիմի գերեզմանների ֆոնին։ Չմոռանալով մեջբերումներ անել նրանց որևէ խոսքից։

Երբ ասում էի, որ պոպուլիզմը վտանգավոր դեմք ունի, նման բաներն ի նկատի ունեի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրկին հույս եմ հայտնում, որ Ալիևը չի բավարարի պաշտպանյալի ցանկությունը՝ շփվել ադրբեջանական լսարանի հետ։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի տեքստեր կհնչեն այդ ժամանակ։

https://aze.az/news_chingiz_aytmatov_problemu_5126.html?fbclid=IwAR2mWx_kPfP2eBKMJKV_ncEBrbiuxUCZStABOQHBOCStedYliig9yHVAJ

Քաղաքագետ   Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով