«Արտահանումը Հայաստանից կտրուկ նվազել է».Հայկ Կիսեբլյան

Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների,հունվար ամսվա արտահանման ցուցանիշը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ  նվազել է և կազմել 83.7 %, փետրվարին՝ 91.6 %, իսկ մարտին՝ 97.9 %:

Այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, արտահանումը աճել է և կազմել համապատասխանաբար՝ 110.3 տոկոս և 112.1 տոկոս: Սակայն նախորդ տարվա ապրիլ և մայիս ամիսներն, այն ամիսներն են, երբ որ Հայաստանում և առավել ևս երկրի սրտում՝ Երևանում իրականացվում էին երթեր և ցույցեր, «հեղափոխություն», փակվում էին փողոցներ, երթևեկությունը գտնվում էր կաթվածահար վիճակում, մի շարք արտադրամասեր, արտահանողներ և այլ տիպի ձեռնարկություններ օրերով և անգամ շաբաթներով չէին աշխատում: Դա նշանակում է, որ նման «աճը» չի կարելի լիարժեք աճ համարել, քանի որ ձեռք է բերվել ոչ թե քաղաքատնտեսական նվաճումների արդյունքում, այլ անցած տարվա ճգնաժամի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարվա հունիս ամսվա ընթացքում, արտահանումը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ չնչին աճ է գրանցել, կազմելով ընդամենը 101.2 %:

Ընդհանուր կտրվածքով՝ ըստ տարեսկզբից մինչ այս պահը հրապարակված տվյալների, արտահանման ցուցանիշը նվազել է և կազմում է նախորդ տարվա 99.46 %, սակայն եթե հաշվի առնենք նաև այն, որ ապրիլ և մայիս ամիսներին գրանցված աճն իրականում աճ չէ՝ կպարզենք, որ արտահանումն ապրում է կտրուկ անկում:

Ֆոտոլրագրող   Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով