«Արմենիա» ԲԿ-ում 21-ամյա հղի կին է մահացել

Հուլիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա կին է մահացել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:

«Հուլիսի 30-ին ժամը 11:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին ժամը 9:30-ին հանկարծամահ է եղել»,- հայտնեցին Ոստիկանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Tert.am-ի տեղեկություններով՝ 21-ամյա կինը հղի է եղել: Նա հուլիսի 22-ին ընդունվել էր Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», իսկ հուլիսի 23-ին տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով