Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն.Analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանին կառաջարկեն ղեկավարել առողջապահության և աշխատանքի տեսչությունը:

Պարզվեց, որ Գագիկ Միրիջանյանին դեռևս նման տեղեկություններ չեն հայտնել, այնուամենայնիվ նա Analitik.am-ի հետ զրույցում ասաց՝ եթե ռեալ առաջարկություն լինի, ինքը դեմ չի լինի ղեկավարել տեսչությունը:

Արմավիրի նախկին մարզպետը նաև նշեց, որ ինքը համակարգող փոխնախարարն էր, երբ դեռևս տեսչությունը գտնվում էր առողջապահության նախարարության ենթակայության տակ՝ 2015-2016թթ, իսկ երբ դարձել է տեսչական մարմին, Գագիկ Միրիջանյանն արդեն առողջապահության նախարարությունում չէր:

«Բայց առաջարկություն չի եղել, եթե լինի, ես ծրագիր կներկայացնեմ»,- ասաց Գ. Միրիջանյանը` հավելելով, որ իր նշանակման դեպքում տեսչությունը կշահի, քանի որ համակարգել է տեսչության աշխատանքները:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով