«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք,անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ…». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար:

Բովանդակային առաջարկներ ընդունելու պատրաստակամության մասով էլ նախ խորհուրդ՝ քաղաքական թեստ անցեք ղեկավարության հետ՝ որն է բովանդակային առաջարկը, օրինակ եթե այն հակասում է քաղաքական նպատակահարմարությանը դադարու՞մ է լինել բովանդակային թե՞ ոչ։ Կամ եթե ձեր նախագիծը հակասահմանադրական է, դա բովանդակայի՞ն է թե՞ ոչ։ Երբ ճշտեք՝ ասեք՝ բովանդակային առաջարկների պակաս չեք զգա։ Փաստերի ու փաստարկների՝ առավել եւս»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով