Ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀԷՑ աշխատակցի դի

Երեկ՝ հուլիսի 31-ին, ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ՝ ավտոմեքենայում, տղամարդու դի կա։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մոտ՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ ղեկի մոտ, հայտնաբերել են Էդգար Տ.-ի դին։

Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով