Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք. Արգիշտի Կիվիրյան

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ձախողված երկիր ա… Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք, գրավելու բան էլ չի մնացել: Դարեր ի վեր պատերազմող երկրի կողմից նման հայտարարությունները հնչել են որպես հակառակորդին ուղղված հարձակման առաջարկ եւ կապիտուլյացիայի պատրաստակամություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծայրահեղ վտանգավոր բան է պատերազմող երկրում ունենալ խիստ անպատասխանատու ղեկավար, որին ի պաշտոնե հասանելի են երկրի գաղտնի փաստաթղերը։ Արդեն չեմ զարմանա, եթե վաղը «Հայկական ժամանակ» օրաթերթը սկսի տպագրել անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության բոլոր գաղտնի փաստաթղթերը։

Որ ասում էի, սա չարիք է դառնալու հայ ազգի գլխին, եւ ամենավտանգավորը, որ մարդը չի էլ գիտակցում՝ ինչ կարելի է անել, իսկ ինչը՝ ոչ…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով