«Ասում եք կոռուպցիա չկա… Իյա՜, իրո՞ք…».Ռոբերտ Մելքոնյան

Ասում եք կոռուպցիա չկա…
Իյա՜, իրո՞ք…

Հետաքրքիրը գիտե՞ք որն է…Գիտե՛ք, բայց լռում եք… Գիտեք, որ ողջ սոցցանցերը, ԶԼՄ-ները , հասարակությունը շուրջ մեկ ամիս է «գորգեր է լվանում», զայրանում, հայտարարում, «նամյոկներ» տալիս հանցագործության մասին, սակայն պատկան մարմիններն իրենց պահում են հայտնի երեք կապիկների նման…Մինչև բարձրյալը կասի, թե ինչ անեն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գոնե իրավապահ մարմիններն ինչպես սովորաբար՝ ձևական արձագանքեն, զբաղվեն և Լուլուի՝ այսինքն իշխանությունների խաթեր կարճեն ու ասեն, որ դուք ժողովուրդ ջան, չգիտեք, այդ ամենը հանուն ձեզ, հանուն Հայրենիքի բարօրության համար է արվել:

Հա՛, մի քանի աղմկահարույց քնեցված գործեր էլ կա թավշիստներից, որ մտածված մոռացել եք դարակներում… Կամ էլ հանձնարարություն կա ձգել, մինչև հանրային կարծիքը մեղմանա..
Չի մեղմանա, անընդհատ կթարմանա, կհիշեցվի ու բնականաբար նորերը կհայտնվեն…Այնպես որ, հանեք դարակներից…Ու սիրեք բոլորին…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով