Աննա Հակոբյանը լրատվական դաշտում շարունակում է ցածր վարկանիշ ունենալ. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 106 հոդված, որոնցից 51-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 38-ը՝ չեզոք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լրատվական դաշտում շարունակում է ցածր վարկանիշ ունենալ և այս իրավիճակը որևէ կերպ չի մեղմվում։ Նշվում է, որ ՊԵԿ-ում պաշտոն ստացած Շուշանիկ Ներսիսյանը, որը չի տիրապետում օրենքներին, Աննա Հակոբյանի մտերիմն է։ Ըստ լրատվականների՝ Շուշանիկ Ներսիսյանին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց, այն դեպքում, երբ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար շարքային աշխատողն ազատվեց աշխատանքից։

Լրատվականները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի վարած Nissan Qashqai-ը, նշված չէ հայտարարագրում ո՛չ իր, ո՛չ Աննա Հակոբյանի անունով։ Դրա փոխարեն հայտարարագրում նշված է Hyundai Sonata-ն։ Լրատվականները նշում են նաև, որ Nissan Qashqai-ով PR-ի էֆեկտը շուտ ի չիք դարձավ։

Լրատվականներում և հասարակության մեջ կրկին կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ Աննա Հակոբյանի ստեղծած «Ժպիտների քաղաք» հիմնադրամը «օլիգարխների շնորհիվ է գոյատևում»։ Լրատվականները քննադատաբար են մոտենում այդ ամենին և նշում են, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն ու քայլերը նախկինում այլ ձև ունեին։ Մամուլը Աննա Հակոբյանին մեղադրում է գործարարներին ճնշելու և նրանցից գումար պահանջելու մեջ, նաև նշում են, թե իբր Աննա Հակոբյանը ժամանակին իր խմբագրած օրաթերթով «գումարներ է վերցրել հոդվածներ գրելու համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրատվականները քննադատաբար նշում են, որ Աննա Հակոբյանը պատեհ և անպատեհ խառնվում է Նիկոլ Փաշինյանի գործերին։ Ըստ լրատվականների՝ այդ գործողությունները շատ հաճախ են անցնում օրինականության սահմանները։

Աննա Հակոբյանի թիմը պետք է նկատի բացերը ու կարողանա դրանք փակել։ Տիկին Հակոբյանն իր հերթին պետք է հնարավորինս քիչ քայլեր կատարի քաղաքական գործընթացներում և առավելապես զբաղվի հասարակական խնդիրներով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով