«Անկախությունը բացարձակ արժեք է».Արա Վարդանյան

Загрузка...

Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախ ես ոչ թե ասելով, այլ ապրելակերպով, երկրի իմիջով, քաղաքական ինստիտուտներով, գիտելիքահենք տնտեսությունով, զարգացած և կրթված երիտասարդներով։ Մեր ծնողները նվիրեցին մեզ Ազատ և Անկախ Հայաստան, և մեր սուրբ պարտքն է այն էլ ավելի հզորացված փոխանցել ապագա սերունդներին։
Եվ հիշեք, անկախությունը ԼԳԲՏ համայնքի իրավունքները չեն, անկախությունը աղանդների սպասարկումը չէ, անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, անկախությունը թույն սերմացնելը չէ և ի վերջո անկախությունը օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ։

Իրականության մեջ անկախությունը սիրո պես մի բան է, որը սկսում ես ամբողջությամբ գնահատել, երբ կորցնում ես։ Եղե՜ք անկախ, եղե՜ք ազատ և թող ձեր ազատությունը և անկախությունը անվերապահորեն ծառայի ի փառս մեր հանրապետության։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...