«Այս նույն ժպիտով սա վաղը ապրիլյան պատերազմը կպղծի».Արտյոմ Խաչատրյան

Տեր-Պետրոսյան Լևոնի քոչարյան անդոն, որը Փաշինյան Նիկոլի պառլամենտում հանձնաժողովի նախագահ է աշխատում, այսօր գնացել էր իր երբեմնի բարբարոսական թալանի վայր՝ Գյումրի, քաղաքի օրվա կապակցությամբ: Շիրակի բնակիչները լավ են հիշում քոչարյան անդոյի թալանը, կաշառքների սանդղակը, լափածն ու մարսածը: Եվ այսօր զարմանում են, թե մարդ էլ էսքան աներես լինի, մարդ էլ էսքան «պադոշ» երես ունենա… Ժպտում է Գյումրիում քոչարյան անդոն, կարծես առաջին անգամ է այցելում այդ քաղաք և ընդհանրապես վնաս չի տվել:

Այս նույն ժպիտով սա վաղը ապրիլյան պատերազմը կպղծի, մեղավորներ կգտնի ու կնշանակի, և այս ամենը՝ հանուն Փաշինյան Նիկոլի ու ամերիկյան դեսպանի գլխավոր կուրսի, այն է՝ թուլացնել ու բարոյալքել բանակը, այլասերել հանրային գիտակցությունը: Իսկ այս կարգի գործերի համար «պադոշ» երես է պետք, նամուսի ու բարոյականության տոտալ բացակայություն, այսինքն՝ քոչարյան անդոներ, որոնցով էլ զինված է Փաշինյան Նիկոլը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

https://www.1in.am/2614379.html?fbclid=IwAR1XkdSRrWe1Ade2lddDEsJf4cIySwGqQSuUcHuD7VAQCCOrlVBzbt39dLQ

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով