«Այսօր տեղեկացա, որ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը դատի է տվել ինձ».Մարինա Խաչատրյան

Загрузка...

Էպիգրաֆ
Ասում են` հոգեվարքը դրսևորվում է ցնցումներով և աչքերում վախի արտահայտությամբ

Այսօր տեղեկացա, որ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը դատի է տվել ինձ։
Այս տեղեկությունը կարդացի առավոտյան Lur info ժամանցային հարթակում ։-)
https://lurinfo.ru/…/%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d5%b6-%d5%a…/…

Նշեմ, որ Դատարանի կողմից որևէ ծանուցում դեռ չեմ ստացել և տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Բայց հետաքրքրական է հետևյալ փաստը։
Արսեն Թորոսյանը դիմում է դատարան և, անմիջապես, «լուր տալիս» Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակին»։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ իմ բոլոր հրապարակումներում առկա տեղեկատվությունը չի հերքվել, քանի-որ վստահաբար համապատասխանում է իրականությանը։

Վստահ եմ, որ սա Արսեն Թորոսյանի և իր խմբակի հերթական անհաջող քայլն է` ինձ վրա ճնշում գործադրելու։

Թորոսյանին ասեմ, որ ես տեղյակ եմ անգամ նախկինում ինձ աշխատանքից ազատելու իր փորձերի, իր պատվերով այստեղ-այնտեղ հարցումներ արած ու հարցազրույցներում հարցեր տված լրագրողների չհաջողված փորձերի մասին։ Ի դեպ, հենց այդ լրագրողներն են ինֆորմացիան դուրս հանում, պարո՛ն Արսեն։

Դուք դեռ միայն ծաղիկներն եք տեսել։ Դեռ խոսվելու է Տարոն Տոնոյանի ու Արթուր Աղաբեկյանի մասին ….. Դեռ բացահայտվելու է մանկական կերերի պատմությունը ….. Դեռ սանավիացիոն ծառայության «օտկատն» ենք միասին հաշվելու ….. Բա ակտիվիստ լևոնականի նկարները թերթելը որքաաան հետաքրքիր է լինելու …..

Մենք դեռ շատ ենք հանդիպելու դատարանում, օրինակ «օրգանների փոխպատվաստման» գովազդի հարցի շուրջ, ինչն արգելված է ՀՀ օրենքով։

Պարո՛ն Թորոսյան, ես մի կտոր չոր հացով էլ կապրեմ, բայց թույլ չեմ տա յուրացնել հանրային միջոցները, թույլ չեմ տա իմ ազգի վրա փորձարկումներ կատարել, թույլ չեմ տա այլասերումներ քարոզել իմ երկրում ու հիմնահատակ քանդել առանց այդ էլ ավերակ դարձած մեր առողջապահական համակարգը։

Դուք անցողիկ եք ու արդեն «դավաճանի» պիտակով, իսկ մեր երկիրը հարատև է. եղել է, կա ու միշտ կլինի։

Հ.Գ. Երբ թուրքը հարձակվում է, հայը երբեք չի նահանջում։ Նա ՄԻՇՏ առաջ է շարժվում և հաղթանակ գրանցում։ Այսպիսին է որոշների կողմից այդքան ատելի ՀԱՅՈՒ ԳԵՆԸ` ԻՄ ԳԵՆԸ։

#Հայտնում_եմ_անվստահություն
#Մոտենում_է_հրաժարականի_պահը
#Նախարար_պետք_է_լինի_արժանավորը
Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...