Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է:

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է եղել:

2015 թ. Հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Արաքս Մանսուրյանը ՀՀ վաստակավոր արտիստ‌ Շուշան Պետրոսյանի մայրն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով