Այսօր՝ 2016-ի ապրիլի 2-ին փոխգնդապետ ընկերների և զինվորների հետ հերոսաբար նահատակված Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Այսօր՝ 2016-ի ապրիլի 2-ին փոխգնդապետ ընկերների և զինվորների հետ հերոսաբար նահատակված Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է: 2016-ի ապրիլի 2-ի լուսաբացին Ալիկը 4 սպա ընկարների հետ «Ուազ» մեքենայով մեկնում են դիրքեր՝ Ադամ Սահակյանին և նրա զինակից ընկերներին օգնության, զինվորները շրջափակման մեջ էին: Հրամանատարները տեղյակ էին, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Ալիկը երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։

Նա ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստանում, սակայն շարունակում է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնում և նռնակով պայթենում թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը թիկունք հասավ ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին հանձնվեց ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալիկ Առաքելյանի խոշտանգված մարմինը.. Ալեքսան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Արիության մեդալով, ՀՀ «Մարտական խաչ»1-­ին աստիճանի շքանշանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով