Աղանդավորական երկիր «կյանքի խոսք, եհովական..», գունավոր երկիր «ստամբուլյան կոնվենցիա», մարիխուանայի երկիր «լեգալիզացիա»,առանց բանակի երկիր «հերոս գեներալների վարքաբեկում», անսկզբունք երկիր «առանց օրակարգ»․․․

Շատ դաժան ու անշնորհակալ բան է քաղաքականությունը նաև այն պատճառով, որ, մեղմ ասած, գործ ունես ոչ միայն ինքնահավան անտեղյակների, այլև մեծ թվով շահագրգիռ, այսինքն՝ ուղղորդվող անձանց հետ։

Հայաստան աշխարհը՝ պետությունը հարգող բանիմաց քաղաքացին գիտակցում է, որ այն, ինչ անվանվում է (հեղափոխություն) և իրականացվել է բազմաթիվ երկրներում տարբեր ժամանակաշրջաններում, ընդամենը թշնամական պետությունների կողմից կազմակերպված զինված, իսկ որոշ դեպքերում՝ խաղաղ հեղաշրջում է տվյալ երկրի ղեկավարի փոխարեն ցանկալի դրածոյի (ընտրելու) նշանակելու նպատակով։ Եթե այսպես շարունակվի ևս մի քանի տարի, արտագաղթը բազմապատկվելու է․․․ և երկրում կմնան միայն սպիտակները․․․ Լավ, ենթադրենք՝ ինչ-որ ձևով ամբողջ երկրում միայն սպիտակներ են մնացել․․․ Մարդիկ կռահո՞ւմ են, որ դա նշանակում է աղանդավորական երկիր «կյանքի խոսք, եհովական..», գունավոր երկիր «ստամբուլյան կոնվենցիա», մարիխուանայի երկիր «լեգալիզացիա», առանց բանակի երկիր «հերոս գեներալների վարքաբեկում», անսկզբունք երկիր «առանց օրակարգ»․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե նման իրավիճակը ձեռնտու է իրենց սպիտակ համարողներին, ապա նրանք հաստատ կստանան նման երկիր, եթե մի երկու տարի էլ այսպես շարունակվի․․․ Երևի կարծում են, թե երկրի պաշտպանության խնդիրը ՍԵՎԵՐԻ պարտականությունն է, իսկ սպիտակներինը՝ իշխանության և գրանտների վայելումը․․․

Այս մարդիկ իսկապես չեն գիտակցում, որ երկիրը պատերազմական վիճակում է․․․

Եթե այսպես ձգտում են արժեզրկել երկրի պաշտպանության գաղափարը, բնականաբար, չեն գիտակցում, որ արժեզրկվում է Հայրենիքի գաղափարը։ Այ այն ժամանակ, երբ սահմանների պաշտպանությունը կմնա նրանց պատասխանատվության ներքո, հանկարծ ապշանքից կկարկամեն, վերջապես գիտակցելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն էին կրում ՍԵՎԵՐԸ իրենց ուսերին, ովքեր այդ նույն սպիտակների կողմից հորջորջվում էին « հակահեղափոխական ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ»․․․ Իսկ գուցե ամեն ինչ գիտակցվա՞ծ է․․․ Երկիրը դադարում է լինել Հայրենիք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա լուրջ ողբերգություն է, և իշխանությունը ամբողջ պատասխանատվությունը դնում է հրապարակում հավաքված հպարտ մարդկանց ուսերին, որոնց մեծ մասին կուրացրել է ատելությունը և աղքատությունը․․․ Հիշեք դրա համար էլ ոչինչ չի արվելու ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար, քանզի ատելությունն է շարժում և ուղղորդում այս մարդկանց․․․ Չկա ատելություն, չկա հեղափոխություն։ Սա հստակ գիտակցում են անտեսանելի հրահրողները․․․

Հ.Գ. Կյանքում ոչինչ անհետ, անպատիժ ու անհետևանք չի անցնում:

Հ.Գ.Գ. Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը — վերադաստիարակությունն է:
Գարեգին ՆԺԴԵՀ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով