ԱԺ-ում բունտ է հասունանում.Սասուն Պետրոսյանն ինֆարկտ է ստացել.«Հրապարակ»

«Հրապարակ»-ի  տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ։ Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաեւ այսպես կոչված «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։  Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ։

Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, մեզ ասացին, որ շտապօգնությունը նրա մոտ ինֆարկտի նշաններ է ախտորոշել։ Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ փոխանցեց, որ դեռ հայտնի չէ ախտորոշումը, նա հերքեց, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում,Գալստյանն ասաց նաեւ, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել․«Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում», իսկ հեռանկարում կա՞ նման ծրագիր, եւ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատվողների թվի մասին տեղեկատվություն Գալստյանը չցանկացավ տրամադրել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով