Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կմեկնի 11-օրյա արձակուրդի

Загрузка...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կմեկնի 11-օրյա արձակուրդի։

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:

Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը», — նշված է վարչապետի որոշման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...