Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news