Transparency International-ի վաստակը հայերի անվտանգության ռազմավարություն է պատրաստում.Արտյոմ Խաչատրյան

Transparency International-ի վաստակը հայերի անվտանգության ռազմավարություն է պատրաստում

Ծիծաղեք, եթե նստած եք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի ԱԱԽ խայտառակ գրանտակեր քարտուղարը ազգային անվտանգության նոր ռազմավարություն է պատրաստում: Սա արդեն ծիծաղելի է, սա սյուռեալիստական զավեշտ է. ՀՀ անվտանգության ռազմավարությունը մշակում է Transarency International-ի, Արմենչիկ Դարբինյանի համալսարանի և այլ խայտառակ կառույցների արտադրանքը: Թե ինչպիսին կլինի նոր ռազմավարությունը, եթե այս ռեժիմը մեկ տարի էլ գոյատևի, դժվար չէ պատկերացնել: Հատկապես եթե նկատի ունենանք այդ ռազմավարության «տեսլականը»:

գրիգորյան արմենը հիշեցրեց, որ օրերս ՊՆ-ում ժողովրդի վարչապետը մեջբերել էր չինական ռազմական միտքը, ըստ որի՝ «տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի»: «Սա մեր ռազմավարական տեսլականն է»,- հպարտորեն ընդգծել է գրիգորյան արմենը: Թե ինչպես կարող է տաղանդավոր կամ անգամ անտաղանդ գեներալը հաղթել առանց պատերազմի՝ գիտեն միայն Փաշինյան Նիկոլն ու չինացիները, որոնք մինչև 20-րդ դարի սկիզբը պարտվել են գրեթե բոլոր կարևոր պատերազմներում: 1945-ին չինացիներին ճապոնացիներից փրկեց Կարմիր բանակը, 19-րդ դարում նրանց խայտառակ ջնջեցին անգլիացիաները, հետո նորից անգլիացիները՝ ֆրանսիացիների և ամերիկացիների հետ միասին (ափիոնային պատերազմներում): Միջնադարում տաղանդավոր չինական գեներալները առանց պատերազմների կամ պատերազմներով ջախջախվել են մոնղոլների, թյուրքյութների, այլ թյուրքական ցեղերի կողմից:

Հիմա իրականում ի՞նչ է պատկերացնում Փաշինյան Նիկոլն «առանց պատերազմների հաղթանակ» ասելով, և ինչպե՞ս է այս խայտառակ միտքը ընկնելու ՀՀ անվտանգության ռազմավարության հիմքում, և, վերջապես, ինչի՞ կնմանվի այդ ռազմավարությունը՝ ցույց կտա ժամանակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամե՛ն…

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով