5-ամյա և 3-ամյա տղա երեխաներին հայտնաբերել են «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում՝ ջրահեղձ եղած վիճակում

Երեկ՝ հուլիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում; Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ էին և երեկ եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և այսօր պետք է վերադառնային Երևան։ Ժամեր առաջ երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել են լողավազանում ջրահեղձ եղած վիճակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտե Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով