3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիային անվանել է «սրիկա»։

Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:

«Նա ո՛չ Կովկասի որդի է, ո՛չ տղամարդ, ո՛չ էլ լեռնաբնակ: Գաբունիան ի ծնե վախկոտ է և անսեռ արարած: Դա ամոթ է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- գրել է Կադիրովը:

Կադիրովն այն տեսակետին է, որ տեղի ունեցածը ոչ թե լրագրողի նախաձեռնությունն է, այլ հեռուստաալիքի կամ ինչ-որ շահագրգիռ անձանց կողմից ծրագրված քայլը, այլապես ուղիղ եթերը կանջատեին։

Կադիրովի կարծիքով՝ Պուտինի հետ հաղորդավարը վիրավորել է նաև ռուս ժողովրդին: Նա պահանջում է, որ Վրաստանի նախագահն ու վարչապետը հրապարակավ ներողություն խնդրեն, իսկ հաղորդավարի դեմ քրեական գործ հարուցեն:

«Հակառակ դեպքում, 3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները: Գաբունիային պետք է թաքցել 7 ցանկապատի հետևում, քանի որ առաջին իսկ պատահած մարդը նրա հետ կանի այն, ինչին նա արժանի»,-ասել է Կադիրովը:

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են. Միքայել Մինասյան

18.05.2020

Նիկոլիկ, երկու տարի է զգուշացնում եմ քեզ, որ կրակի հետ մի խաղա.Շահե Աճեմեան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով