Daily Archives: 25.07.2019

Տեղներդ ճանաչեք, վերը մի նստեք, որ հետզհետե վար չիջնեք

Արսեն Թորոսյանի մամլո խոսնակի կողմից լրատվական կայքի դեմ հայց ներկայացնելը նույնքան զավեշտալի է, որքան ծխախոտի դեմ պայքար մղող նույն նախարարի նույն խոսնակի կողմից ծխախոտը բերանին անձանց հետ լուսանկարներ հրապարակելը։ Datalex.am դատական տեղեկատվական համակարգում աչքովս ընկավ, որ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայց է ներկայացրել «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ՝ պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ… Կարդալ ավելին »

Ի վերջո, Հայաստանում կոռուպցիա կա՞, թե չկա՞. կողմնորոշվեք՝ որ մենք էլ հասկանանք

Վստահ եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որ լսած կամ կարդացած չլինի վարչապետի խոսքերը այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս կոռուպցիա չկա: Մասնավորապես 17.08.2018թ. հանրահավաքի ժամանակ վարչապետը բեմից հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ: Եվ անձամբ երաշխավորել է, որ էլ կոռուպցիա չի լինելու: Սա հիշեք, ստորև… Կարդալ ավելին »

Եվրոպան բացահայտում է թավշապետի հանցագործ էությունը.yerevan.today

yerevan.today- գրում է Կաթոլիկ եկեղեցու XVIII դարի բարեփոխումների ավարտին արձանագրվեց գլխավոր արդյունքը. Հռոմի պապը պարտավոր է մորուք ունենալ։ Մեր դատական համակարգի թավշյա բարեփոխումները, եթե այնուամենայնիվ իրագործվեն, ապա կարձանագրվի. դատարանները պարտավոր են վճիռներն ու որոշումները նախօրոք համաձայնեցնել վարչապետի հետ։ Հենց այս հեռանկարն է սարսափեցրել ՄԻԵԴ-ին ու Վենետիկ հ/ժ-ին և միջազգային եվրոպական հենց այս կառույցների ռեակցիան է… Կարդալ ավելին »

Պայթյուն Երեւանում. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին, ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների եւ կինոլոգների օգնությունը: Հայտնաբերվել է ականանետի արկ:

Հետընթաց դեպի համաճարակների դարաշրջան

Մեր Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, բայց վայելել նրա գեղեցկությունն օրեցօր մեծացող աղբակույտերի կողքին՝ պարզապես անհնար է: Ամբողջ աշխարհը այսօր գնում է դեպի քաղաքակրթություն, իսկ մենք հետ ենք գնում դեպի համաճարակների դարաշրջան: Աղբակույտերի մեջ լինում են բազմաթիվ վտանգավոր նյութեր, որոնց քայքայման և այրման արգասիքները կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և քաղցկեղը: Ինչպես… Կարդալ ավելին »

Մրցույթ-ցուցահանդես «Երևանյան աղբ» խորագրով

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ-ցուցահանդես «Երևանյան աղբ» խորագրով: Լուսանկարների ցուցադրությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 31-ին ժամը 12:00-ին, Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում, հասցեն՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել Երևանի աղբահանության վիճակի հետ կապված և աղբի կուտակումների թեմայով իրենց արած լուսանկարները Ռեֆորմիստների կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջին մինչև ս.թ. հուլիսի 28-ը ներառյալ: Հուլիսի… Կարդալ ավելին »

Հարյուրից ավելի հայ տուրիստներ մնացել են Եգիպտոսում

Բանաստեղծ   Վահե  Արսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդեն 24 ժամ է հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում կինս և երկու զավակներս) մնացել են Եգիպտոսում, մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության:Ո՞վ կարող է օգնել: Արտաքին գործերի նախարարությունն ու քաղ. ավիացիան լղոզված պատասխաններ են… Կարդալ ավելին »