2 ժամից ավելի է՝ հրշեջները, ոստիկանները, Բուսաբանական այգու ծառայողներն ու «Սանիթեք»-ի ներկայացուցիչները պայքարում են այգում առաջացած խոշոր հրդեհի դեմ. Հայտարարվել է ԲԻՍ 1 աստիճան

Արդեն 2,5 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ Երևանի Բուսաբանական այգու աշխատակիցների, այգու անվտանգության ծառայողների հետ պայքարում են Բուսաբանական այգում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ:

Հրշեջները, Բուսաբանական այգու աշխատակիցները կենաց- մահու պայքար են տանում, որպեսզի կրակը չտարածվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է հրշեջ-փրկարարների մի մասն էլ պարզագույն միջոցներով է պայքարում կրակի տարածման դեմ, անգամ կրակն առնելով իրենց ոտքերի տակ:

Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, այս պահին ճշտվում է: Մանրամասները՝ քիչ ուշ :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով