Արդեն 2,5 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ Երևանի Բուսաբանական այգու աշխատակիցների, այգու անվտանգության ծառայողների հետ պայքարում են Բուսաբանական այգում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ:
Հրշեջները, Բուսաբանական այգու աշխատակիցները կենաց- մահու պայքար են տանում, որպեսզի կրակը չտարածվի:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է հրշեջ-փրկարարների մի մասն էլ պարզագույն միջոցներով է պայքարում կրակի տարածման դեմ, անգամ կրակն առնելով իրենց ոտքերի տակ:
Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, այս պահին ճշտվում է: Մանրամասները՝ քիչ ուշ :
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մանրամասն`shamshyan.com-ում