Daily Archives: 12.07.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգի վերաբերյալ Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։ Այսպես` 1․ Օրենքի նախագիծը… Կարդալ ավելին »

Ահաբեկչական պայթյուն սիրական հայաշատ Ղամիշլիում

  Հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի հայաշատ քաղաքում։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը։ Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ։ Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական… Կարդալ ավելին »

Ուղղակի թվեր են նկարել բնակչությանը մանիպուլացնելու համար. Հայկ Գևորգյանցը՝ ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճի մասին

  Հայկ Գևորգյանցն   իր ֆեյսբուքյան էջում գրել է. Քնեցինք, զարթնեցինք ու իմացանք, որ Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով, որը կազմում է 7,1 տոկոս։ Մի պահ թվաց, թե կարո՞ղ է ուրիշ երկրում ենք ապրում, սակայն դրանից տեղյակ չենք, քանի որ Հայաստանի բնակչությունը իր մաշկի վրա ընդհանրապես չի զգացել այդ աճը։ Ինչպե՞ս է ստացվում, որ գործազրկության… Կարդալ ավելին »

Ստորագրահավաք՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ստորագրահավք է սկսել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: «Հարգելի հայրենակիցներ, ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել: Եթե միանում եք, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել ստորագրման կոճակը», գրել է նա: Ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:

Վիրահատական սեղանին պառկած հիվանդին չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տևած անջատումների ժամանակ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել: Արսեն Թորոսյանը, օրինակ, Facebook-ի իր էջում գրել էր. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է հիմա ՊԵԿ-ը հիշել թերի պլանավորման մասին․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուրջ 63 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել այս տարվա առաջին կեսին, քան նախատեսված է եղել պետական բյուջեով։ Վեց ամսում կատարվել է ամբողջ տարվա կտրվածքով կանխատեսված գերակատարումը։ Թվում է, թե փայլուն արդյունք է։ Բայց արդյո՞ք այդպես է։ Հարկային եկամուտների պլանը, անշուշտ, միշտ էլ կարելի է գերակատարել։ Դրա համար… Կարդալ ավելին »

Ողբերգական վթար Երևանում. ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Nissan-ը. կա 2 զոհ.6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն եւ Սմբատ… Կարդալ ավելին »

Արամ Ա-ն 12 կետանոց նամակ է ուղղել Փաշինյանին. «Հրապարակ»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ եւ օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետեւում է, այլեւ չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։ Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ… Կարդալ ավելին »