Daily Archives: 04.07.2019

«Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի.Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը».Էդուարդ Շարմազանով

Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում և թե այսօր, որպես ընդդիմադիր գործիչ, պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության: Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակազգային և օտարամոլ բարքերի դեմ: Ի տարբերություն այսօրվա ղեկավարության, որը չունի իզմեր, ես ունեմ… Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը.168.am

«ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար»,- հուլիսի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ  նման վերտառությամբ հայտարարություն է տարածել՝  անդրադառնալով  ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։ Ուշագրավ է, որ հայտարարության տեքստը հեղինակել է վերջերս ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած մեծ աղմուկ բարձրացրած բանաձևի հեղինակ,   բելգիացի… Կարդալ ավելին »

«Էդքան պրիմիտիվ չի կարելի լինել, ամենաբարձր մակարդոկով ուզում են խայտառակ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնեն».Հայկ Գևորգյանց

Ժողովուրդ ջան, հասկանո՞ւմ եք, չէ ինչ է կատարվում ցանցում: Պարզվում է՝ լիքը երիտասարդներ սեռական բռնության զոհեր են եղել, մեր վրա խաբար չի եղել: Էդքան պրիմիտիվ չի կարելի լինել, ամենաբարձր մակարդոկով ուզում են խայտառակ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնեն, հիմա էլ ինչ-որ սորոսականների են մեջտեղ բերել, որ ֆոն ապահովեն վտանգներով լեցուն կոնվենցիան մեր երկրի վրա տուլիտ անելու համար:… Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրը դուրս է գրվել, մյուսները… Կարդալ ավելին »

ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. «Ժողովուրդ»

Թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն… Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակությունը ներկա չի եղել ՀՀ համար ամենակարևոր քննարկմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաեւ մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից: Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել եւ, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ… Կարդալ ավելին »

Լրացավ Արմենի դանակահարության տասներրորդ օրը.Վահան Բաբայան

Լրացավ Արմենի դանակահարության տասներրորդ օրը: Ի՞նչ ունենք այս պահին: Հայտնի չի դանակահարողի ինքնությունը,ավելին չկա կասկածյալ,չնայած նրան ,որ դեպքից հետո բերման էր ենթարկվել դանակահարողը և դրա մասին պաշտոնապես հայտնել էին: Մինչ օրս Արմենին նույնիսկ չեն կանչել հարցաքննության: Գործը քնացնելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության,մենք հետամուտ ենք լինելու,որ գործը բացահայտվի: Եվ վերջապես ով՞ է այդ մարդը,ով կարող… Կարդալ ավելին »

«Քոչարյան՝ հերոս», «Նիկոլ՝ խաբեբա».Ակցիա ՝ Կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց այս պահին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացնում՝ դժգոհելով Նիկոլ Փաշինյանից, որը, ըստ իրենց, դատարաններին հրայանգել է «նստեցնել» Քոչարյանին: Նրանք Քոչարյանի նկարով պաստառներ են պահել և պարբերաբար վանկարկում են՝ «Քոչարյան, հերոս»: Ապա հիշում են Նիկոլ Փաշինյանին՝ վանկարկելով «Նիկոլ, խաբեբա»: Կադ ընթացքում մի խումբ կանայք, որոնք կապ չունեն Քոչարյանի աջակիցների հետ, ի հեճուկս… Կարդալ ավելին »

Շան կաթ կերած անաստվածներ.տղայիս ծակորտել են. սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը չկարողացավ զսպել իրեն

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ 2014թ.-ի հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում առաջին անգամ ներկայացվեցին իրեղեն ապացույցները: Ապացույցների ուսումնասիրման ժամանակ, սպանվածի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, տեսնելով որդու արյան մեջ կորած կիսաթև վերնաշապիկը, չկարողացավ զսպել իրեն, հուզվեց: Դատարանն ընդմիջում հայտարարեց: hayeli.am